Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 47 Ա
31.03.2020

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ և 17-րդ հոդվածների դրույթները և ղեկավարվելով 2-րդ և 20-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

       Ո ր ո շ ու մ  է.

 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2019 թվականի ֆինանսական հաշվետվությունը:

2.Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղարության հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել հաշվետվությունը և տեղադրել ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:   

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                              Արթուր Ջավադյան

  2020 թ. մարտի 31

         Երևան