«ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Մարտունի» և «Կապան 1» մասնաճյուղերը հաշվառելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 38 Ա
13.03.2020
«ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Մարտունի» և «Կապան 1» մասնաճյուղերը հաշվառելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 12-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի մարտի 11-ի թիվ 10 արձանագրություն) և «ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 10.12.2019թ., 24.12.2019թ., 26.12.2019թ., 23.01.2020թ., 14.02.2020թ., 25.02.2020թ. և 09.03.2020թ. դիմումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաշվառել «ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Մարտունի» և «Կապան 1» մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2020թ. մարտի 17
Երևան