Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի հունվարի 23-ի թիվ 9 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 22 Ա
21.02.2020
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի հունվարի 23-ի թիվ 9 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ե» և «է» կետերը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1․Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2019 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2020-2021 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 9 Ա որոշման Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2․Uույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ` Արթուր Ջավադյան
2020 թ. մարտի 4
Երևան