«Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը, ՀՀ ԿԲ ներկայացման կարգը և հաճախականությունը» հաստատելու և ՀՀ ԿԲ խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 385-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 21-Ն
21.02.2020
«Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը և հաճախականությունը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 385-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 16.03.2020
Նպատակ ունենալով բարձրացնել բանկերում ռազմավարական պլանավորման արդյունավետությունը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 421-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» և «իբ» կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1․Հաստատել «Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը և հաճախականությունը»՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2․Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 11-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ հեռանկարային զարգացման ծրագրերի ներկայացման մասին» կարգը, «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը» հաստատելու մասին» թիվ 385Ն որոշումը:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 1-ին:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Արթուր Ջավադյան
2020 թ. փետրվարի 26
Երևան