«ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Մասիս» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 18 Ա
14.02.2020
«ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Մասիս» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի փետրվարի 12-ի թիվ 6 արձանագրություն) և քննարկելով «ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 10.02.2020 թ. դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հաշվառումից հանել «ՄոբիԴրամ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Մասիս» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ Արթուր Ջավադյան
2020 թ. փետրվարի 20
Երևան