«ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Արաբկիր ՎՇ», «Շենգավիթ ՎՇ», «Քաղաքապետարան», «Կենտրոն ՎՇ», «Էրեբունի ՎՇ», «Քանաքեռ-Զեյթուն ՎՇ» և «Մալաթիա Սեբաստիա ՎՇ» մասնաճյուղերը հաշվառումից հանելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 4 Ա
17.01.2020

«ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Արաբկիր ՎՇ», «Շենգավիթ ՎՇ», «Քաղաքապետարան», «Կենտրոն ՎՇ», «Էրեբունի ՎՇ», «Քանաքեռ-Զեյթուն ՎՇ» և «Մալաթիա Սեբաստիա ՎՇ» մասնաճյուղերը հաշվառումից հանելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2020 թվականի հունվարի 8-ի թիվ 1 արձանագրություն) և քննարկելով «ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 26.12.2019թ. դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Հաշվառումից հանել «ԻԴՐԱՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Արաբկիր ՎՇ», «Շենգավիթ ՎՇ», «Քաղաքապետարան», «Կենտրոն ՎՇ», «Էրեբունի ՎՇ», «Քանաքեռ-Զեյթուն ՎՇ» և «Մալաթիա Սեբաստիա ՎՇ» մասնաճյուղերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ                                                                                                 Ներսես Երիցյան

2020 թ. հունվարի 22
ք. Երևան