Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 363-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 2-Ն
17.01.2020
Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 363-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 07.02.2020
Հիմք ընդունելով «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը և «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով,
նպատակ ունենալով սույն Կանոնակարգը համահունչ դարձնել օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանված դրույթներին, արդիականացնել և վերացնել կարգի կիրարկման ընթացքում ի հայտ եկած թերությունները,
գիտակցելով շքեղ ծառայություններով վարկային քարտերի վրա սույն Կանոնակարգի կարգավորումները չկիրառելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի դեկտեմբերի 16-ի ««Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ» կանոնակարգ 8/01-ը հաստատելու մասին» թիվ 363-Ն որոշմամբ հաստատված «Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բացատրություններ և օրինակներ» կանոնակարգ 8/01-ը (այսուհետ` Կանոնակարգ) շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող յոթանասուներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ Ներսես Երիցյան
2020 թ. հունվարի 22
ք. Երևան