ՀՀ տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգը սահմանելու և ՀՀ ԿԲ խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ                                      ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

«16» «հունիսի» 2021 թվական թիվ 2-Ն            «30» «մարտի» 2021 թվական թիվ 39-Ն

ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին  

          Հրապարակման ամսաթիվ՝ 22.06.2021

Նպատակ ունենալով կարգավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ակտիվների դասակարգման, հնարավոր կորուստների համար պահուստների ձևավորման, անհուսալի ճանաչված ակտիվների դուրսգրման մոտեցումները,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 57-րդ հոդվածի 5-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը, Հարկային օրենսգրքի 109-րդ հոդվածի 4-րդ մասի 12-րդ կետը, 123-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 124-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ ե ն .
1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի 1-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա մեկից, բացառությամբ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված դեպքերի:
3. Սույն որոշման Հավելված 1-ով սահմանված կարգի 19-րդ կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
4. Սույն որոշման Հավելված 1-ով սահմանված կարգի 48-րդ, 49-րդ և 50-րդ կետերն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հոկտեմբերի 1-ին:
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կազմակերպությունները սույն որոշման Հավելված 1-ով սահմանված կարգի պահանջներին համապատասխան մշակում կամ վերանայում են ներքին իրավական ակտերը և ներկայացնում են Կենտրոնական բանկ։
6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգը» հաստատելու մասին թիվ 63 որոշումը:

 
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար՝                                                                    Ատոմ Ջանջուղազյան

2021 թ. հունիսի 16
Երևան

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի
տեղակալ՝                                                                                           Ներսես Երիցյան

2021 թ. ապրիլի 2
Երևան