Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 328-Ն որոշման մեջ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1030-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ 27 դեկտեմբերի 2022 թվական թիվ 243-Ն
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ 30 դեկտեմբերի 2022 թվական թիվ 598-Ն |
ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 328-Ն որոշման մեջ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1030-Ն հրամանի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 05.01.2023
Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառումը համապատասխանեցնել ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին,
հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 86-րդ հոդվածը, «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, և
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիս 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը
Ո ր ո շ ու մ ե ն .
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի նոյեմբերի 30-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 314-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 328-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 16-ի ««Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» և «Ապահովագրական ընկերությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 793-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1030-Ն հրամանով հաստատված Հավելված 1-ում (այսուհետ` Հավելված 1) և Հավելված 2-ում (այսուհետ` Հավելված 2) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան
2022թ. դեկտեմբերի 27
ք. Երևան
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար՝ Վահե Հովհաննիսյան
2022թ. դեկտեմբերի 30
ք. Երևան