Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22-ի թիվ 105 Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 11 Ա
02.02.2021

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22-ի թիվ 105 Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 25-րդ հոդվածը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1.Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներքի աուդիտի կանոնադրությունը վերահաստատելու մասին» թիվ 105 Ա որոշմամբ հաստատված Հավելվածում (այսուհետ՝ Կանոնադրություն) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնադրության 5-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և աուդիտորներին» բառերը.
2) Կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5․1 կետով.
«5․1․ Ներքին աուդիտի աուդիտորներին նշանակում է Նախագահը՝ Աուդիտի կոմիտեի դրական եզրակացության հիման վրա։»
3) Կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16․1 կետով.
«16․1. Խորհրդի, Աուդիտի կոմիտեի, Բանկի նախագահի հանձնարարությամբ Բանկի գործընկերներին հավաստիացման տրամադրում»:
4) Կանոնադրության 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22․ Իր գործունեությունն իրականացնելիս Ներքին աուդիտի վարչությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Բանկի իրավական ակտերով և Ներքին աուդիտորների ինստիտուտի կողմից հրապարակված Մասնագիտական գործունեության միջազգային հայեցակարգի պարտադիր ուղեցույցներով՝ ներառյալ հիմնական սկզբունքները, ներքին աուդիտի սահմանումը, միջազգային ստանդարտները և էթիկայի կանոնները:»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                            Մարտին Գալստյան

2021 թ. փետրվարի 8
Երևան