Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 19-Ն
16.02.2021

Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի թիվ 229-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 26.02.2021

Նպատակ ունենալով սահմանել հիպոտեկային վարկերի համար տրվող նոր ձևաչափի քաղվածքների նկատմամբ պահանջներ, արդիականացնել կարգավորումները և շտկել կիրարկման ժամանակ ի հայտ եկած բովանդակային և տեխնիկական խնդիրները,
հիմք ընդունելով «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» օրենքի 81-րդ հոդվածի 3.1-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հուլիսի 28-ի «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները կանոնակարգ 8/05-ը հաստատելու մասին» թիվ 229-Ն որոշմամբ հաստատված «Ֆինանսական կազմակերպությունների գործարար վարվելակերպի կանոնները» կանոնակարգ 8/05-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 9-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) բանավոր տեղեկացնում է սպառողին սույն կանոնակարգի 27-րդ կետով սահմանված տեղեկատվությունը էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իր իրավունքի մասին, ինչպես նաև այն մասին, որ սպառողն իրավունք ունի ընտրել նշված տեղեկատվության ստացման այլ եղանակ (օրինակ՝ փոստային կապ, հեռախոս, կարճ հաղորդագրություն, ֆինանսական կազմակերպության տարածքում՝ առձեռն և այլն)»,
2) Կանոնակարգի 24-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

3) Կանոնակարգի 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«29. Սույն կանոնակարգի 27-րդ կետով սահմանված տեղեկատվությունը սպառողին տրամադրվում է էլեկտրոնային կապի միջոցով: Սույն կանոնակարգի 27-րդ կետով սահմանված տեղեկատվությունը սպառողի գրավոր, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա սպառողին կարող է տրամադրվել գործող փոստային կամ կապի այլ միջոցով (հեռախոս, կարճ հաղորդագրություն, ֆինանսական կազմակերպության տարածքում՝ առձեռն և այլն): Ֆինանսական կազմակերպությունը չի կարող ուղղորդել սպառողին ծանուցման որևէ եղանակ ընտրելու հարցում կամ սահմանափակել ծանուցման եղանակ ընտրելու հնարավորությունը:»,

4) Կանոնակարգի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«33. Ֆինանսական կազմակերպությունը ապահովում է, որպեսզի առնվազն մեկ տարի պահպանվեն սպառողին սույն կանոնակարգի 27-րդ կետով սահմանված տեղեկատվության տրամադրման հիմքերը՝ էլեկտրոնային փոստով ծանուցման հաղորդագրություն, առաքման անդորրագիր, հեռախոսազանգի ձայնագրություն, առձեռն տրամադրման վերաբերյալ ստացական և այլն:»,

5) Կանոնակարգի 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«39. Ֆինանսական կազմակերպության կողմից սպառողներին «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքով, «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքով և «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքով սահմանված պարբերականությամբ, ինչպես նաև «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքով սահմանված՝ սպառողի պահանջով և նրա կողմից ընտրված ժամանակահատվածի համար տրամադրվող քաղվածքները, ըստ ծառայության տեսակի, նվազագույնը պետք է ներառեն սույն կանոնակարգի Հավելված 2-ով սահմանված տարրերը՝ համաձայն բնութագրերի:»,

6) Կանոնակարգի 41-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 41.1 կետ.

«41.1 «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքով սահմանված՝ սպառողի պահանջով և նրա կողմից ընտրված ժամանակահատվածի համար տրամադրվող քաղվածքները ֆինանսական կազմակերպությունը տրամադրում է սպառողի կողմից բանավոր ձևով (օրինակ՝ ֆինանսական կազմակերպության տարածքում աշխատակցի միջոցով, հեռախոսային բանկինգի միջոցով), ինչպես նաև ֆինանսական կազմակերպության կողմից ընդունելի կապի այլ միջոցներով (օրինակ՝ էլեկտրոնային փոստ, առցանց տիրույթ, կարճ հաղորդագրություն) դիմելու դեպքում: Էլեկտրոնային փոստի միջոցով դիմելիս սպառողը դիմումը ներկայացնում է այն էլեկտրոնային փոստից, որը նախապես տրամադրել է կազմակերպությանը։»,

7) Կանոնակարգի 44-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետ.

«5) «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքով սահմանված՝ սպառողի պահանջով և նրա կողմից ընտրված ժամանակահատվածի համար տրամադրվող քաղվածքը պարունակի ֆինանսական կազմակերպության համապատասխան լիազորություն ունեցող անձի կողմից հաստատում (ստորագրություն, կնիք)»,

8) Կանոնակարգի 47-րդ կետում «սպառողի:» բառից հետո լրացնել հետևյալ նախադասությունը.

«Այն դեպքում, երբ մեկ հիպոտեկային կրեդիտը տրամադրվում է մեկից ավելի անձանց, ապա նրանցից յուրաքանչյուրը կարող է դիմել ֆինանսական կազմակերպությանը և ստանալ «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքով սահմանված ցանկացած ժամանակահատվածի համար տրվող քաղվածք՝ համաձայն սույն Կանոնակարգով սահմանված ընթացակարգերի:»,

9) Կանոնակարգի 53-րդ կետից հանել «ֆաքս,» բառը,

10) Կանոնակարգի 61-րդ կետում «էլեկտրոնային եղանակով՝ ֆաքսով կամ գործող էլեկտրոնային փոստով:» բառերը փոխարինել «էլեկտրոնային եղանակով (օրինակ՝ գործող էլեկտրոնային փոստով):» բառերով,

11) Կանոնակարգի Հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի,

12) Կանոնակարգի Հավելված 3-ի Ձևանմուշ 11-ից հետո լրացնել Ձևանմուշ 12-ը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 90-րդ օրը:

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                  Մարտին Գալստյան

2021 թ. փետրվարի 18
Երևան