«Երեք հարյուր հազար դրամը չգերազանցող սպառողական կրեդիտների տրամադրման ընթացքում սպառողների վարկունակության գնահատման կանոնների վերաբերյալ» կարգը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 2-Ն
19.01.2021

«Երեք հարյուր հազար դրամը չգերազանցող սպառողական կրեդիտների տրամադրման ընթացքում սպառողների վարկունակության գնահատման կանոնների վերաբերյալ» կարգը հաստատելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 26.01.2021

Նպատակ ունենալով նպաստել պատասխանատու վարկավորման իրականացմանը, հիմք ընդունելով «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 41-րդ հոդվածը և «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .

1. Հաստատել «Երեք հարյուր հազար դրամը չգերազանցող սպառողական կրեդիտների տրամադրման ընթացքում սպառողների վարկունակության գնահատման կանոնների վերաբերյալ» կարգը՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                           Մարտին Գալստյան
2021 թ. հունվարի 21
Երևան