«Էդգար Դանիելյան» ՍՊԸ-ի՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 187 Ա
31.10.2023
«Էդգար Դանիելյան» ՍՊԸ-ի՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը կասեցնելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԷԴԳԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ» ՍՊԸ-ն 02.10.2023թ. և 09.10.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (25.10.2023թ. արձանագրություն թիվ 45)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Կասեցնել «ԷԴԳԱՐ ԴԱՆԻԵԼՅԱՆ» ՍՊԸ-ի՝ արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու դիմումի քննության 30-օրյա ժամկետը՝ որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան