«Արֆին» Վարկային միություն Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարկային կազմակերպության թիվ 2 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 185 Ա
31.10.2023
«Արֆին» Վարկային միություն Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարկային կազմակերպության թիվ 2 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 166-րդ կետի 4-րդ ենթակետով,
հաշվի առնելով, որ «Արֆին» վարկային միություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 25.08.2023թ., 11.09.2023թ. և 11.10.2023թ. դիմումները և կից փաստաթղթերը,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.10.2023թ. թիվ 44 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Վերաձևակերպել «Արֆին» Վարկային միություն Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վարկային կազմակերպության գործունեության թիվ 2 լիցենզիան՝ կապված տիպի փոփոխության հետ («Արֆին» Վարկային միություն Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխարեն «Արֆին» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան