«ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի «ԱՄԱ ՌԻԵԼԹԻ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային, անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 177 Ա
17.10.2023
«ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի «ԱՄԱ ՌԻԵԼԹԻ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային, անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ն 06.09.2023թ., 29.09.2023թ. և 06.10.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի «ԱՄԱ ՌԻԵԼԹԻ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային, անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 43 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Գրանցել «ԱՄԱ ԻՆՎԵՍՏ» ՍՊԸ-ի «ԱՄԱ ՌԻԵԼԹԻ» ոչ հրապարակային, միջակայքային, պայմանագրային, անշարժ գույքի ներդրումային ֆոնդի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան