«ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» փակ բաժնետիրական ընկերությանը ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0024 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 176 Ա
 17.10.2023

«ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԲԸ-ին ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0024 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ նաև Ընկերություն) 12.09.2023թ., 26.09.2023թ. և 02.10.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0024 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. հոկտեմբերի 11-ի թիվ 43 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. «ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԲԸ-ին տրամադրել լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա`
• «արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում»,
• «արժեթղթերի փաթեթի կառավարում» հիմնական ներդրումային ծառայությունների մատուցման մասով:
2. Վերաձևակերպել «ՄԵՏԱ-ԻՔՍ ՄԱՐԿԵՏՍ» ՓԲԸ-ի ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0024 լիցենզիան՝ կապված լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                            Մ. Գալստյան
Երևան