«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Գրոութ» հրապարակային, պայմանագրային, բաց, ստանդարտ, ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 175 Ա
03.10.2023
«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Գրոութ» հրապարակային, պայմանագրային, բաց, ստանդարտ, ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 13-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը 17.04.2023թ., 23.05.2023թ., 28.06.2023թ., 01.08.2023թ., 23.08.2023թ. 22.09.2023թ. և 27.09.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Գրոութ» հրապարակային, պայմանագրային, բաց, ստանդարտ, ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 41 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Գրանցել «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Գրոութ» հրապարակային, պայմանագրային, բաց, ստանդարտ, ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան