«ՍԱՐԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 174 Ա
 03.10.2023

«ՍԱՐԻՆ» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՍԱՐԻՆ» ՍՊԸ-ն 06.09.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2023թ. սեպտեմբերի 20-ի թիվ 40 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. «ՍԱՐԻՆ» ՍՊԸ-ին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա՝ ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Իսակովի փողոց 73-75 հողամաս հասցեում գործունեություն իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                         Մ. Գալստյան
Երևան