ՀՀ ԿԲ խորհրդի 2016 թվականի հուլիսի 22-ի թիվ 114 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ՀՀ ԿԲ խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 206 Ա և ՀՀ ԿԲ խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 58 Ա որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 170 Ա
29.09.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հուլիսի 22-ի թիվ 114 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 206 Ա և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2022 թվականի ապրիլի 5-ի թիվ 58 Ա որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ժդ» կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված՝ 2016 թվականի հուլիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հունվարի 22-ի թիվ 20 Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 114 Ա որոշման 3-րդ կետը:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված՝ 2015 թվականի հոկտեմբերի 6-ի «Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից թողարկված պարտատոմսերով ռեպո գործառնությունների իրականացման մասին» թիվ 206 Ա որոշումը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված՝ 2022 թվականի ապրիլի 5-ի ««Գործարարության Աջակցման Հիմնադրամի» կողմից թողարկված պարտատոմսերով ռեպո գործառնությունների իրականացման մասին» թիվ 58 Ա որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան