«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 169 Ա
 29.09.2023

«Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը հաստատելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «թ» կետերով և 31-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 Ո ր ո շ ո ւ մ  է . 

  1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը։
  2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով։

 

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                        Մ. Գալստյան
Երևան