«Դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երկրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն/3)» պարբերականը հաստատելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 168 Ա
26.09.2023
«Դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երկրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (Գնաճի հաշվետվություն/3)» պարբերականը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 6-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2023 թվականի երկրորդ եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն/3)» պարբերականը (այսուհետ՝ Գնաճի հաշվետվություն/3):
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ Օրենքով սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված պարբերականի հրապարակումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան