Ազգային դրամի 30-ամյակին նվիրված՝ 10, 20, 50, 100, 200, 500 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները շրջանառության մեջ դնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 164-Ն
22.09.2023
Ազգային դրամի 30-ամյակին նվիրված՝ 10, 20, 50, 100, 200, 500 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները դրամշրջանառության մեջ դնելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 05.10.2023
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ո ւ մ է.
1. 2023 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել Ազգային դրամի 30-ամյակին նվիրված՝ 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության շրջանառու հիշատակային մետաղադրամները:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված մետաղադրամները դնել շրջանառության մեջ՝ համաձայն սույն որոշման Հավելվածով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան