2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 163-Ն
 22.09.2023

2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու մասին

Հրապարակման ամսաթիվ՝ 05.10.2023

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. 2023 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել սույն որոշման Հավելվածով սահմանված նմուշի և նկարագրությամբ՝ 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                                    Մ. Գալստյան
Երևան