2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 162-Ն
22.09.2023
2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները շրջանառության մեջ դնելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 05.10.2023
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. 2023 թվականի նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ դնել սույն որոշման Հավելվածով սահմանված նմուշի և նկարագրությամբ՝ 2024 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան