«ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԹՐԱԹԵՋԻ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 159 Ա
 22.09.2023

«ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԹՐԱԹԵՋԻ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (Ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ 17.08.2023թ․-ին, 07.09.2023թ.-ին և 08.09.2023թ.-ին դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԹՐԱԹԵՋԻ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 39 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «ԷՅՋԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության «ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ ՍԹՐԱԹԵՋԻ» պայմանագրային ոչ հրապարակային փակ ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                    Մ. Գալստյան
Երևան