«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության թիվ 3 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և գործունեության դադարեցումը գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 158 Ա
22.09.2023
«ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության թիվ 3 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու և գործունեության դադարեցումը գրանցելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով «ժզ» և «ժէ» կետերով, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասով,
hաշվի առնելով «ԱՐԵԳԱԿ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ փակ բաժնետիրական ընկերության 24.07.2023թ., 24.08.2023թ., 25.08.2023թ. միջնորդագրերը և «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության 24.08.2023թ. միջնորդագիրը և նշված երկու վարկային կազմակերպությունների՝ 04.09.2023թ., 07.09.2023թ. և 11.09.2023թ. համատեղ միջնորդագրերը, ինչպես նաև «ԱՐԵԳԱԿ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ փակ բաժնետիրական ընկերության՝ 19.09.2023թ-ին գրանցված կանոնադրությունում կատարված փոփոխությունները՝ կապված «ԱՐԵԳԱԿ» ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ փակ բաժնետիրական ընկերության և «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության միացման ձևով վերակազմակերպման հետ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ 39 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Ուժը կորցրած ճանաչել «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության վարկային կազմակերպության թիվ 3 լիցենզիան:
2. Գրանցել «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության գործունեության դադարեցումը՝ գրառում կատարելով վարկային կազմակերպությունների գրանցումների մատյանում «ՍԵՖ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության գրանցումից հանելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան