«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 836, 836/1, 836/2, 836/3, 836/4, 836/5, 836/6, 836/7, 836/9, 836/11, 836/12, 836/13, 836/14, 836/16, 836/18, 836/19 լիցենզիաները վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 156 Ա
19.09.2023
«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 836, 836/1, 836/2, 836/3, 836/4, 836/5, 836/6, 836/7, 836/9, 836/11, 836/12, 836/13, 836/14, 836/16, 836/18, 836/19 լիցենզիաները վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՍԻԹԻ» ՍՊԸ-ն 15.08.2023թ. և 23.08.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի լիցենզիաների վերաձևակերպելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (06.09.2023թ. թիվ 38 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 836, 836/1, 836/2, 836/3, 836/4, 836/5, 836/6, 836/7, 836/9, 836/11, 836/12, 836/13, 836/14, 836/16, 836/18, 836/19 լիցենզիաները՝ կապված «ՍԻԹԻ» ՍՊԸ-ի գտնվելու վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան