«ՄԻԼԼ ԱԳ» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 480 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 155 Ա
 19.09.2023

«ՄԻԼԼ ԱԳ» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 480 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՄԻԼԼ ԱԳ» ՓԲԸ-ն 29.08.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 480 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (06.09.2023թ. թիվ 38 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ՄԻԼԼ ԱԳ» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 480 լիցենզիան՝ կապված «ՄԻԼԼ ԱԳ» ՓԲԸ-ի գտնվելու վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                          Մ. Գալստյան
Երևան