«Փրիթի ՈՒեյ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 756 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 154 Ա
 19.09.2023

«Փրիթի ՈՒեյ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 756 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Փրիթի ՈՒեյ» ՍՊԸ-ն 08.09.2023թ. և 12.09.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 756 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «Փրիթի ՈՒեյ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 756 լիցենզիան՝ կապված «Փրիթի ՈՒեյ» ՍՊԸ-ի գտնվելու վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                               Մ. Գալստյան
Երևան