«ՄԱԿԱՐՅԱՆ 1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 854 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 153 Ա
 19.09.2023

«ՄԱԿԱՐՅԱՆ 1» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 854 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՄԱԿԱՐՅԱՆ 1» ՍՊԸ-ն 05.09.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 854 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել «ՄԱԿԱՐՅԱՆ 1» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 854 լիցենզիան՝ կապված «ՄԱԿԱՐՅԱՆ 1» ՍՊԸ-ի գտնվելու վայրի փոփոխության հետ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                               Մ. Գալստյան
Երևան