Ա/Ձ Արմեն Ենոքյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 452 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 142 Ա
 19.09.2023

Ա/Ձ  Արմեն Ենոքյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 452 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Արմեն Ենոքյանը 28.08.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 452 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդագրով և կից փաստաթղթերով,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (06.09.2023թ. թիվ 38 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Վերաձևակերպել Ա/Ձ Արմեն Ենոքյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 452 լիցենզիան՝ կապված Արմեն Ենոքյանի հաշվառման հասցեի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                                    Մ. Գալստյան
Երևան