«ՎԱՏՈՒ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 378 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 140 Ա
05.09.2023
«ՎԱՏՈՒ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 378 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՎԱՏՈՒ» ՍՊԸ-ն 17.08.2023թ. և 18.08.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի լիցենզիան վերաձևակերպելու միջնորդություններով,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. օգոստոսի 30-ի թիվ 37 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել «ՎԱՏՈՒ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 378 լիցենզիան՝ կապված «ՎԱՏՈՒ» ՍՊԸ-ի գտնվելու վայրի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան