Ա/Ձ Ռուզաննա Առաքելյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 339 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 139 Ա
05.09.2023
Ա/Ձ Ռուզաննա Առաքելյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 339 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ Ա/Ձ Ռուզաննա Առաքելյանը 17.08.2023թ. դիմել է ՀՀ կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված արտարժույթի առուվաճառքի լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. օգոստոսի 30-ի թիվ 37 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
1. Վերաձևակերպել Ա/Ձ Ռուզաննա Առաքելյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 339 լիցենզիան՝ կապված Ռուզաննա Առաքելյանի հաշվառման հասցեի փոփոխության հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան