Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 135 Ա
 22.08.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 15-րդ հոդվածի 1-ին մասը, 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե», «ժգ» կետերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ Ֆինանսական հաշվետվությունը՝ համաձայն սույն որոշման հավելվածի:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ռազմավարության և կառավարման դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի ծառայությանը՝ սահմանված կարգով հրապարակել սույն որոշման 1-ին կետով հաստատված Ֆինանսական հաշվետվության բաղկացուցիչ մաս հանդիսացող հաշվեկշիռը (Ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                                          Մ. Գալստյան
Երևան