«ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 133 Ա
 22.08.2023

«ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության լիցենզիա
տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետով,
հաշվի առնելով, որ «ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 31.07.2023թ. և 11.08.2023թ. հայտ և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Վարդանանց փողոց 20 շենքի տարածք հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հետ:
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի օգոստոսի 16-ի թիվ 35 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Տրամադրել «ԳՆՈՒՆԻ ԳՐԱՎԱՏՈՒՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն, Վարդանանց փողոց 20 շենքի տարածք հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                               Մ. Գալստյան
Երևան