«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ին ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0022 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 131 Ա
22.08.2023
«ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ին ներդրումային ծառայությունների մատուցման լրացուցիչ լիցենզիա տրամադրելու և դրանով պայմանավորված՝ ընկերության ՆԸ թիվ 0022 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով,
հաշվի առնելով այն, որ «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ նաև Ընկերություն) 27.07.2023թ., 04.08.2023թ. և 08.08.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ իրեն տրամադրված ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0022 լիցենզիան վերաձևակերպելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. օգոստոսի 9-ի թիվ 34 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ին տրամադրել լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա`
• «արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում հաճախորդներին»,
• «արժեթղթերի երաշխավորված տեղաբաշխման իրականացում»,
• «արժեթղթերի չերաշխավորված տեղաբաշխման իրականացում»
հիմնական ներդրումային ծառայությունների մատուցման մասով:
2. Վերաձևակերպել «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ»-ի ներդրումային ծառայությունների մատուցման ՆԸ թիվ 0022 լիցենզիան՝ կապված լրացուցիչ ներդրումային ծառայությունների մատուցման հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Մ. Գալստյան
Երևան