«Արամազդ ինվեսթ» սահմանափակ պատասխանատվութամբ ընկերության «Վիշապ գլոբալ ինվեսթ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 127 Ա
08.08.2023
«Արամազդ ինվեսթ» սահմանափակ պատասխանատվութամբ ընկերության «Վիշապ գլոբալ ինվեսթ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Արամազդ ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 10.04.2023 թ․ և 26.07.2023 թ․դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Արամազդ ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վիշապ գլոբալ ինվեսթ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի օգոստոսի 2-ի թիվ 33 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. Գրանցել «Արամազդ ինվեսթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Վիշապ գլոբալ ինվեսթ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` Ա.Նուրբեկյան
Երևան