«ԹԻՄ ՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությանը էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 126 Ա
08.08.2023
«ԹԻՄ ՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությանը էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 13.04.2010 թ. թիվ 74 Ն որոշմամբ հաստատված «Էլեկտրոնային փող թողարկելու թույլտվության տրամադրման, կասեցման և դադարեցման կարգն ու պայմանները, էլեկտրոնային փող թողարկողներին ներկայացվող պահանջները» կանոնակարգ 16/1-ի 3-րդ գլխով,
հաշվի առնելով, որ «ԹԻՄ ՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությունը 08.06.2023թ., 24.07.2023թ. և 28.07.2023թ. միջնորդագրեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի օգոստոսի 2-ի թիվ 33 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
1. «ԹԻՄ ՓԵՅ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրել էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` Ա.Նուրբեկյան
Երևան