ՀՀ ԿԲ խորհրդի 08.11.16թ. թիվ 194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, ՀՀ ԿԲ խորհրդի 16.10.12թ. թիվ 272-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և ՀՀ ԿԲ խորհրդի 16.02.16թ. թիվ 19-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 124-Ն
08.08.2023
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 194-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 272-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի թիվ 19-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Հրապարակման ամսաթիվ՝ 15.08.2023
Նպատակ ունենալով ապահովել ֆոնդերի գրանցման միասնական ընթացակարգը և վերացնել կարգավորման ասիմետրիան,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը և 61-րդ հոդվածի 4-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է․
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 8-ի ««Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 272-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի թիվ 19-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 194-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մայիսի 2-ի թիվ 117-Ն որոշման մեջ լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 272-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի թիվ 19-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»:
2) Որոշման նախաբանից հանել «8-րդ հոդվածի 5-րդ մասը, 21-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 4-րդ մասը,» բառերը:
3) Որոշման 1-ին կետը և դրանով հաստատված հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի հոկտեմբերի 16-ի «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի մարտի 1-ի թիվ 44-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի կենտրոնացված ռեեստրավարման և պահառության կարգը» կանոնակարգ 5/10-ում (այսուհետ` Կանոնակարգ 5/10) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգ 5/10-ի 19.1-րդ կետում «առցանց» բառը փոխարինել «միջնորդավորված» բառով:
2) Կանոնակարգ 5/10-ի 84-րդ կետում «առցանց» բառը փոխարինել «միջնորդավորված» բառով:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի փետրվարի 16-ի ««Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ը հաստատելու մասին» թիվ 19-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի միացմանը նախնական համաձայնություն տրամադրելու, միացման մասին տեղեկությունները տրամադրելու և հրապարակելու կարգը» կանոնակարգ 10/28-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Տպագիր եղանակով ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն ֆոնդի կառավարչի (կառավարիչների) իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ: Միջնորդավորված ընթացակարգով գրանցված ոչ հրապարակային պայմանագրային ֆոնդերը կարող են սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական Բանկին ներկայացնել կարգավորվող շուկայի օպերատորի առցանց գրանցման համակարգի միջոցով:»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` Ա.Նուրբեկյան
Երևան