Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մարտի 7-ի թիվ 19 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 122 Ա
 01.08.2023

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մարտի 7-ի թիվ 19 Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին

Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2024-2025 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը հաստատելու մասին» թիվ 19 Ա որոշմամբ հաստատված Հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը` Հավելվածի 2024 թ. հուշադրամների թողարկման ծրագրի աղյուսակում «Քանակը (հատ)» սյունակի 8-րդ տողում («Երվանդ Քոչար-125») «300» թիվը փոխարինել «500» թվով:


2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:



Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                                                         Մ. Գալստյան
Երևան