2024թ. թողարկման «Շառլ Ազնավուր-100» ոսկե, արծաթե, «Սերգեյ Փարաջանով-100», «Պարույր Սևակ-100» ոսկե, «Մայր Աթոռ Աուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ», «Գոհար Գասպարյան-100» ...

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 120 Ա
 01.08.2023

2024 թվականի թողարկման «Շառլ Ազնավուր-100» ոսկե, «Շառլ Ազնավուր-100» արծաթե, «Սերգեյ Փարաջանով-100» ոսկե, «Պարույր Սևակ-100» ոսկե, «Մայր Աթոռ Աուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե, «Գոհար Գասպարյան-100» արծաթե, «Էդգար Շահին-150» արծաթե, «Երվանդ Քոչար-125» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը և 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի մարտի 7-ի թիվ 19 Ա որոշմամբ հաստատված 2024-2025 թվականների հուշադրամների թողարկման ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել 2024 թվականի թողարկման «Շառլ Ազնավուր-100» ոսկե, «Շառլ Ազնավուր-100» արծաթե, «Սերգեյ Փարաջանով-100» ոսկե, «Պարույր Սևակ-100» ոսկե, «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 150-ամյակ» արծաթե, «Գոհար Գասպարյան-100» արծաթե, «Էդգար Շահին-150» արծաթե, «Երվանդ Քոչար-125» արծաթե հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները` համաձայն սույն որոշման Հավելվածի:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:

 

 Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                       Արմեն Նուրբեկյան
Երևան