«Սիրիուս Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 117 Ա
 25.07.2023

«Սիրիուս Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի՝ 15.01.2008թ. թիվ 15-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» կանոնակարգ 4/01-ի գլուխ 5-ով,
հաշվի առնելով այն, որ «Սիրիուս Կապիտալ» ՓԲԸ-ի ստեղծումը նախաձեռնող՝ «Բետա ՖՏ» ՍՊԸ-ի միակ մասնակից Արարատ Մկրտչյանը 30.05.2023թ., 12.06.2023թ.և 26.06.2023 դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Սիրիուս Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը որպես ներդրումային ընկերություն գրանցելու և լիցենզավորելու միջնորդություններով,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. հուլիսի 12-ի թիվ 29 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Գրանցել «Սիրիուս Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությունը և տրամադրել ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա հետևյալ ներդրումային ծառայությունները մատուցելու համար՝
• հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և հաղորդում,
• իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում,
• արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրում հաճախորդներին,
• արժեթղթերի փաթեթի կառավարում,
• իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարում,
• արժեթղթերի երաշխավորված և չերաշխավորված տեղաբաշխման իրականացում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                   Արմեն Նուրբեկյան
Երևան