«ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ապահովագրական գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 116 Ա
25.07.2023
«ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ապահովագրական գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության, թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը» կանոնակարգ 3/01-ի գլուխ 4-ով,
հաշվի առնելով այն, որ «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող անձ «Ինթելլիջենթ մենեջմենթ» ՍՊԸ-ն 17.04.2023թ., 05.05.2023թ․, 18.05.2023թ․, 22.05.2023թ․, 24.05.2023թ․, 14.06.2023թ․, 19.06.2023թ․, 20.06.2023թ․, 22.06.2023թ․, 29.06.2023թ․, 30.06.2023թ., 03.07.2023թ. և 07.07.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը որպես ապահովագրական ընկերություն գրանցելու և լիցենզավորելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023թ. հուլիսի 12-ի թիվ 29 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Գրանցել «ԷՖԵՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը:
2. Տրամադրել ոչ կյանքի ապահովագրության լիցենզիա հետևյալ դասերով՝
• դժբախտ պատահարներից ապահովագրություն,
• առողջության ապահովագրություն,
• ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային),
• օդանավերի ապահովագրություն,
• փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն,
• հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն,
• գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն,
• ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն,
• օդանավերի (նաև` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն,
• ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն (պատասխանատվության բոլոր այն տեսակները, որոնք ներառված չեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-12-րդ կետերով նախատեսված դասերում),
• երաշխիքի տրամադրում,
• ֆինանսական վնասների ապահովագրություն,
• աջակցության ապահովագրություն, որը ծածկում է ճանապարհորդության մեջ կամ իրենց մշտական բնակության վայրից հեռու գտնվող անձանց աջակցության տրամադրումը:
3. Տրամադրել վերաապահովագրության «ոչ կյանքի վերաապահովագրություն» դասով լիցենզիա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան