«Յոթ Սիգմա» ՓԲԸ-ի «Յոթ Սիգմա Գլոբալ Վելյու» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 115 Ա
25.07.2023
«Յոթ Սիգմա» ՓԲԸ-ի «Յոթ Սիգմա Գլոբալ Վելյու» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Յոթ Սիգմա» ՓԲԸ-ն 21.06.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Յոթ Սիգմա» ՓԲԸ-ի «Յոթ Սիգմա Գլոբալ Վելյու» ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հուլիսի 19-ի թիվ 31 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Գրանցել «Յոթ Սիգմա» ՓԲԸ-ի «Յոթ Սիգմա Գլոբալ Վելյու» ոչ հրապարակային միջակայքային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան