«Ա 3» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ա 3 ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 114 Ա
 25.07.2023

«Ա 3» ՍՊԸ-ի «Ա 3 ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» Կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Ա 3» ՍՊԸ-ն 03.07.2023թ. և 14.07.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Ա 3» ՍՊԸ-ի «Ա 3 ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հուլիսի 19-ի թիվ 31 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Գրանցել «Ա 3» ՍՊԸ-ի «Ա 3 ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային, չտարատեսականացված, փակ, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                              Արմեն Նուրբեկյան

Երևան