«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՎԻԶԱ» («Visa») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 113 Ա
25.07.2023
«Ֆասթ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՎԻԶԱ» («Visa») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և 7-րդ հոդվածի 4-րդ մասով,
հաշվի առնելով, որ «Ֆասթ Բանկ» ՓԲԸ 31.05.2023թ. և 07.07.2023թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ է ներկայացրել միջնորդագրեր և կից փաստաթղթեր,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հուլիսի 19-ի թիվ 31 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Տրամադրել «Ֆասթ Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերությանը «ՎԻԶԱ» («Visa») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան