«ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 112 Ա
 25.07.2023

«ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ն 14.06.2023թ. և 04.07.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հուլիսի 12-ի թիվ 29 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. Գրանցել «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ՍՊԸ-ի «ԷՄ-ՎԻ ԿԱՊԻՏԱԼ» ոչ հրապարակային բաց պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                              Արմեն Նուրբեկյան
Երևան