«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Տիգրան Մեծ» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 111 Ա
25.07.2023
«ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Տիգրան Մեծ» մասնաճյուղը հաշվառումից հանելու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի «ա» կետով,
հաշվի առնելով, որ «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպությունը 06.07.2023թ. և 12.07.2023թ դիմում և կից փաստաթղթեր է ներկայացրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ կապված Ընկերության «Տիգրան Մեծ» մասնաճյուղը հաշվառումից հանելու հետ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հուլիսի 19-ի թիվ 31 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հաշվառումից հանել «ԹԵԼ-ՍԵԼ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության «Տիգրան Մեծ» մասնաճյուղը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյան
Երևան