«ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 769) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 110 Ա
 25.07.2023

«ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին (լիցենզիա թիվ 769) փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ժզ» կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ն 17.05.2023թ., 19.05.2023թ., 01.06.202թ. և 30.06.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա ստանալու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը (2023թ. հուլիսի 12-ի թիվ 29 արձանագրություն)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Որոշում է.

1. «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին տրամադրել փոխանակման կետի թիվ 1 մասնաճյուղի լիցենզիա՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Վանատուր թաղամաս, Զորավար Անդրանիկի պողոտա 66 հասցեում արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ                                         Արմեն Նուրբեկյան
Երևան