«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 106 Ա
 11.07.2023

«Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «իթ» կետով, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածով, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» Կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետով,
հաշվի առնելով այն, որ «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը 04.04.2023թ.-ին, 18.05.2023թ.-ին և 28.06.2023թ. դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու միջնորդությամբ,
հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2023 թվականի հուլիսի 04-ի թիվ 28 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ է .

1. Գրանցել «Լիմիթլես Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Լիմիթլես Փրայմ» հրապարակային, պայմանագրային, բաց, լրացուցիչ ռիսկով ներդրումային ֆոնդի կանոնները:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ                         Մ. Գալստյան
Երևան